Անգլիական «Էվերթոնը» հետաքրքրված է «Ռոմայի» կիսապաշտպան Լորենցո Պելեգրինիի ծառայություններով: Այս մասին տեղեկացնում է Calciomercato-ն:
Աղբյուրի համաձայն՝ 23-ամյա ֆուտբոլիստով անձամբ հետաքրքրված է անգլիական թիմի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին: Հաղորդվում է, որ Պելեգրինիին իր թիմում ցանկանում է տեսնել նաև Միլանի «Ինտերը»:
Ընթացիկ մրցաշրջանում Պելեգրինին «գայլերի» կազմում անցկացրել է 24 հանդիպում, որոնցում դարձել է 3 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ: