«Ատալանտայի» կիսապաշտպան Մարտին Դե Ռոնը Cronachedispogliatoio պարբերականի հետ զրույցում խոսել է թիմի գլխավոր մարզիչ Ջան Պիերո Գասպերինիի մասին:
«Նա ձեզ ստիպում է աշխատել այնքան շատ և այնքան ծանր… Դուք միշտ լավ մարզավիճակում եք: Գասպերինին ավելին ու ավելի է պահանջում բոլորից, նա դեռ դա անում է: Նա ասում է մեզ. «Մենք կարող ենք ավելացնել տեխնիկապես, մարտավարության մեջ և ֆիզիկակապես»: Նա փոխել է թիմի հոգեբանությունը»,- ասել է պաշտպանը :
Նշենք, որ ավելի վաղ Գասպերինին մեկնաբանել էր «Ատալանտայի» ելույթները Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում: