Այն դեպքում, երբ Իտալիայում կարանտինի պատճառով գրեթե բոլոր խանութները փակ են, բացի սուպերմարկետներից և ծխախոտի կրպակներից, ոմանք փորձում են օգտվել դրանից:
Շաբաթ երեկոյան, վերադառնալով տուն, ՍՊԱԼ-ի պաշտպան Տիագո Սիոնեկը նկատել է մի ավազակի, ով փորձել է թալանել ծխախոտի կրպակը, հետապնդել է նրան և բռնել հանցագործին, հայտնում է Calciomercato-ն:
Ֆերարայի քաղաքապետ Ալան Ֆաբրին անձամբ զանգահարել է Սիոնեկին և շնորհակալություն հայտնել բրազիլական արմատներով լեհ ֆուտբոլիստին քաջության և ցանկության համար օգնելու քաղաքային համայնքին փողոցներում կարգուկանոն պահպանելու համար: