Grand Slam-ի գրունտային «Ռոլան Գարոս» մրցաշարի կազմակերպիչները դեռևս մտադիր չեն չեղարկել այն:
«Մինչև «Ռոլան Գարոսը» դեռ մի քանի ամիս կա: Հիմա մենք մտադիր չենք չեղարկել մրցաշարը: Ֆրանսիայի թենիսի ֆեդերացիան, որպես պատասխանատու կողմ, կհետևի երկրի կառավարությանը՝ որոշումներ կայացնելիս»,- ասվում է Ֆրանսիայի բաց առաջնության տարածած թվիթերյան գրառման մեջ:
Ավելի վաղ կորոնավիրուսի հետևանքով չեղարկվել էին Ինդիան-Ուելսի և Մայամիի մրցաշարերը: ATP-ն հայտարարել է առաջիկա 6 շաբաթների ընթացքում բոլոր մրցաշարերի դադարեցման մասին:
«Ռոլան Գարոս-2020»-ը կանցկացվի մայիսի 18-ից հունիսի 7-ը: Մայիսի 18-ին սկսվելու է մրցաշարի որոկավորման փուլը: