«Ուրարտու» ՖԱ-ի մամուլի ծառայությունը ակումբի ֆեյսբուքյան էջում տեսանյութ է տեղադրել՝ նշելով, որ երևանյան ակումբը ևս միանում է ՄնաՏանը նախաձեռնությանը։
«Մենք նույնպես միանում ենք ՄնաՏանը նախաձեռնությանը։ Առողջությունն ամենից թանկն է, իսկ ցանկացած այլ իրողություն երկրորդական բնույթ է կրում։Մնացեք տանը, հետևեք ձեր առողջությանը, մտածեք ձեր հարազատների ու մտերիմների մասին »,- գրված է ակումբի հաղորդագրության մեջ: