Աշխարհի 13-րդ ռակետ Դիեգո Շվարցմանը պատմել է, որ ATP-ի վարկանիշային աղյուսակի թոփ-100 խաղացողներով չատ ունեն։
«Թոփ-100 խաղացողներով մենք չատ ունենք WhatsApp-ում։ Այնտեղ շատ է գրում Նովակ Ջոկովիչը։ Շատերը մեմեր են ուղարկում կորոնավիրուսի վերաբերյալ, ծիծաղում ենք։ Բացի Ջոկովիչից շատ է գրում նաև Վաշեկ Պոսպիշիլը։ Նրանք խնդրում են քվեարկել կամ ինչ որ տեղեկություն են փոխանցում»,-Շվարցմանի խոսքերն է մեջբերում essentiallysports.com-ը։
ATP-ի բոլոր մրցաշարերը դադարեցված են մինչև ապրիլի 27-ը։