«Լիվերպուլի» կիսապաշտպան Սադիե Մանեն դարձել է «Ռեալի» գլխավոր տրանսֆերային նպատակը: Այս մասին հայտնում է Mirror-ը:
Սենեգալցու՝ վերջին երկու մրցաշրջանների մարզավիճակը գրավել է «Արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի ուշադրությունը: Հաղորդվում է, որ «Ռեալն» արդեն տեղյակ է պահել Մանեի ներկայացուցիչներին՝ բանակցությունների հնարավոր մեկնարկի մասին:
Մադրիդցիները կարծում են, որ անձամբ հարձակվողը գուցե հետաքրքրված լինի նոր մարտահրավերով, և կփորձեն ամռանն իրականացնել այս գործարքը:
Ընդ որում «Ռեալում» կարծում են, որ «Լիվերպուլին» կհետաքրքրի 150 մլն եվրո առաջարկը:
Անգլիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Մանեն «Լիվերպուլի» կազմում 26 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 14 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: Նա նաև Չեմպիոնների լիգայի 8 խաղի է մասնակցել՝ դառնալով 2 գոլի հեղինակ: