Լորենա Բերնալը՝ «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետայի կինը, պատմել է ամուսնու ինքնազգացողության մասին, ով ավելի վաղ վարակվել էր կորոնավիրուսով.
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նրանց, ովքեր աջակցում են Միկելին, նամակներ են գրում ու հարցնում նրա առողջության մասին: Ես հասկանում եմ, որ դուք ցանկանում եք իմանալ, թե նրա հետ ինչ է կատարվում: Ամուսինս իրեն լավ է զգում:
Այո, նրան մոտ կորոնավիրուսի ախտանշաններ են եղել, բայց այդ ախտանշանները երբեք նրան չէին խանգարի իր աշխատանքը կատարել նորմալ ռեժիմով: Նա պարզապես իբուպրոֆեն կամ պարացետամոլ կխմեր ու կգնար աշխատանքի:
Դրանում ոչ մի առանձնահատուկ բան չկա… ոչ բարձր ջերմություն, գլխացավ ու վերջ: Մենք երեխաների հետ մեզ հիանալի ենք զգում: Ակնհայտ է, որ վիրուսը մահացու չէ: Այն կարող է վտանգավոր լինել միայն որոշակի ռիսկային խմբում գտնվող մարդկանց համար, բայց մեծամասնությունը դրա միջով անցնում է թեթև ախտանշաններով»,- ասել է Բերնալը Instagram-ում տարածած տեսանյութում: