Լոնդոնում մեկնարկած բռնցքամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարի մեկնարկը հաղթական էր հայ բռնցքամարտիկների համար։ Մրցումային առաջին օրը ռինգ դուրս եկած 57 կգ քաշային Արթուր Բազեյանը հաղթել է լեհ Յոզվիկ Մացեյին։ Ընդ որում, մեր բռնցքամարտիկը ունեցել է բացահայտ առավելություն և բոլոր մրցավարները միաձայն հաղթանակը շնորհել են Բազեյանին։ (30:27, 30:26, 30:27, 30:27, 30:26):
Մարտի 15-ին հայ մարզիկներից ռինգ դուրս կգան 81 կգ քաշային Գոռ Ներսիսյանն ու 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը