«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչի ապագան ակումբում դեռևս անորոշ է մնում։
Goal.com-ը, հղում կատարելով Calciomercato-ին, տեղեկացնում է, որ շվեդ հարձակվողը ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կմնա «ռոսոներիների» կազմում միայն այն դեպքում, եթե ակումբը հայտնի նրան, որ մտադիր է տիտղոսների համար պայքարել գալիք մրցաշրջանում։
«Միլանը» մտադիր է պահել թիմում 38-ամյա հարձակվողին առնվազն ևս մեկ մրցաշրջանում։
Իբրահիմովիչը կհամաձայնվի մնալ ակումբում միայն այն դեպքում, եթե իր և ակումբի ամբիցիաները հաջորդ մրցաշրջանի համար համընկնեն։