Մադրիդի «Աթլետիկոն» երկու շաբաթով դադարեցնում է մարզումները։
Ակումբի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ Եվրոպայում կորոնավիրուսի տարածման պատճառով ակումբը երկու շաբաթով դադարեցնում է մարզումները։
Այս ընթացքում ֆուտբոլիստներն ու մարզչական շտաբի անդամները մնալու են իրենց տներում։
Հիշեցնենք, որ գրեթե ամբողջ Եվրոպայում դադարեցված են ֆուտբոլային բոլոր մրցաշարերը կորոնավիրուսի կանխարգելման նպատակով։