Ըստ Dailymail-ի, «Վուլվերհեմփթոնի» հարձակվող Դիոգո Ջոտայի ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Արսենալը»:
«Զինագործները» տպավորված են այս մրցաշրջանում 23-ամյա պորտուգալացի հարձակվողի ելույթներից և կփորձեն խաղացողին ձեռք բերել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ
Ընթացիկ մրցաշրջանում Դիոգոն «գայլերի» կազմում անցկացրել է 25 խաղ, խփել 6 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում:
«Նապոլին» ևս հետաքրքրված է պորտուգալացի ֆուտբոլիստով: