Մոսկվայի «Սպարտակի» գլխավոր մարզիչ Դոմենիկո Տեդեսկոն խոսել է ՌՊԼ-ի հնարավոր դադարեցման մասին, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
«Կորոնավիրուսը մեծ չարիք է, որը շատ մարդկանց կյանքեր է խլել: Ես չեմ այն մարդը, ով պետք է որոշումներ կայացնի:
Դա պետք է անեն բժիշկները և պատկան մարմինները: Ես պատրաստ եմ ընդունել ցանկացած որոշում»,- ասել է Տեդեսկոն:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 22-րդ տուրի շրջանակում «Սպարտակը» կամային հաղթանակ տարավ «Օրենբուրգի» նկատմամբ (1-3):
Հավելենք, որ մարտի 16-ին ՌՊԼ-ի հատուկ կոմիտեն կքննարկի առաջնությունը դադարեցնելու հարցը: