Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն, խոսելով կորոնավիրուսի տարածման կանխարգելման մասին, դիմել է իր թիմի երկրպագուներին.
«Ցանկանում եմ դիմել «Ատլետիկոյի» երկրպագուներին: Հիմա ես տանից դիմում եմ Ձեզ ու կոչ անում՝ լսել փորձագետներին ու մնալ տանը»,-գրել է Սիմեոնեն թվիթերում:
Իսպանիան կորոնավիրուսի էպիկենտրններից մեկն է: Երկրում այս պահին կա 5232 վարակված: Մահացել են 133-ը, բուժվել՝ 193-ը: