ՀՖՖ մամուլի ծառայությունը ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջում հրապարակել է տեսանյութ, որտեղ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի նորանշանակ խորհրդական և ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը պատմում է Հայաստանում ֆուտզալի կայացման և դրա հետ կապված ահռելի դժվարությունների մասին։
Նազարեթյանը խոսել է նաև ապագայի ծրագրերի և, մասնավորապես, Բուլղարիայի ընտրանու հետ առաջիկա երկու հանդիպումների մասին։