Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդի հայրը՝ Ալֆ-Ինգեն, մեկնաբանել է ՊՍԺ-ի խաղացողների ծաղրանքը Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ դուրս գալուց հետո: Փարիզյան ակումբի խաղացողները ընդհանուր լուսանկար են արել․ ամբողջ թիմը նստած էին մեդիտացիայի դիրքով, որով Էրլինգը նշում է իր խփած գոլերը: ՊՍԺ-ի խաղացողները խաղից հետո նաև տեսանյութ են նկարահանել նույն հաղորդագրությամբ:
«Ցտեսություն գեղեցիկ Փարիզ: Արդյունքի համար ամոթ է, բայց արժանի: Լավագույն մաղթանքներս, ցույց տվեք բարձր կարգ խաղադաշտում և դրանից դուրս»,- մակագրել է twitter-ում Ալֆ-Ինգեն:
Goodbye beautiful Paris. Shame about the result, but well deserved on the day. All the best, showing class on and off the pitch. #PSGBVB https://t.co/g7fzmNiX9I
— Alfie Haaland (@alfiehaaland) March 12, 2020