«Ֆիորենտինան» հայտարարեց, որ ակումբի ևս երկու ֆուտբոլիստներ վարակվել են կորոնավիրուսով:
Վարակվածներ թվում են հարձակվող Պատրիկ Կուտրոնեն և պաշտպան Հերման Պիցցելիան:
Նաև վարակվել է ակումբի ֆիզիոթերապևտ Ստեֆանո Դայնելին: Երեքի վիճակը համարվում է ներկա պահին նորմալ:
Ավելի վաղ «Ֆիորենտինայի» ֆուտբոլիստներից կորոնավիրուսով էր վարակվել հարձակվող Դուշան Վլահովիչը:
Հիշեցնենք, որ Ա Սերիան, ինչպես և Եվրոպայի առաջատար բոլոր առաջնությունները, դադարեցվել են: