Ղազախստանի առաջնության հերթական տուրում «Ժետիսուն» սեփական հարկի տակ ընդունել էր «Տոբոլին»։ Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 0-0 հաշվով։
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանը փոխարինման դուրս եկավ «Տոբոլի» կազմում խաղի վերջնամասում՝ նշելով իր նորամուտը Ղազախստանի առաջնությունում։ Հայաստանի հավաքականի պաշտպան Արման Հովհաննիսյանը հայտավորված էր «Տոբոլի» կազմում, սակայն նա այդպես էլ խաղադաշտ դուրս չեկավ։
«Տոբոլը», որը գլխավորում է Գրիգորի Բաբայանը, վաստակած 4 միավոր զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը։