Մարտի 12-ին տեղի է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը` ՀՖՖ Կարգապահական կոմիտեի նախագահ Ռուբեն Սինոյանի նախագահությամբ:
Նիստի ընթացքում որոշվել է «Արարատ»-«Լոռի» խաղում «Արարատ» թիմի մարզիչ Գագիկ Սիմոնյանի հեռացման (մրցավարական անձնակազմին հայհոյելու համար) համար, ՀՖՖ կարգապահական և Էթիկայի կանոնակարգի 31-րդ հոդվածի 26-րդ կետի համաձայն մարզիչ Գագիկ Սիմոնյանին որակազրկել մինչև 01․12․2020, «Արարատ» ֆուտբոլային ակումբին տուգանել 500 հազար դրամով:
Այդ նույն խաղի ընթացքում «Արարատ» ակումբի երկրպագուների կողմից հնչել են հայհոյանքներ ուղղված մրցավարներին, իսկ չորրորդ պաշտոնյայի փոխարինողների լուսատախտակը գտնվել է ոչ սարքին վիճակում: Արդյունքում, «Արարատին» հայտարարվել է նկատողություն և ակումբը տուգանվել է 150 հազար դրամով:
Նիստի ամբողջական արձանագրությունը կարող եք տեսնել այստեղ: