Կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով «Փյունիկ» ՖԱ-ի բոլոր թիմերի մարզումները մինչև մարտի 23-ը դադարեցվել են:
Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ մարզումները դադարեցրել էին «Գանձասար-Կապանն» ու «Լոռին»:
ՀՖՖ-ն այսօր հայտարարել է Հայաստանի առաջնության ու գավաթի խաղարկության դադարեցման մասին: