ՊՍԺ-ի ֆուտբոլիստների մարզումները չեղարկվել են այն բանից հետո, երբ Ֆրանսիայի առաջնությունը դադարեցվել է: Այս մասին հայտնում է France Football-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, ՊՍԺ-ի բոլոր ֆուտբոլիստներին, այդ թվում` երիտասարդական թիմի, հորդորել են տանը մնալ, իսկ մարզումային կենտրոնը փակվել է:
Լիգա 1-ի և Լիգա 2-ի դադարեցման մասին հայտնի դարձավ այսօր` մարտի 13-ին: Ավելի վաղ Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան չեղարկել էր երկրի տարածքում անցկացվելիք բոլոր խաղերը կորոնավիրուսի տարածման պատճառով:
Այս պահին, եվրոպական թոփ-5 լիգաների շրջանում դադարեցվել են բոլոր առաջնությունները, բացի գերմանական Բունդեսլիգայից: Գերմանիայի առաջնության առաջիկա` 26-րդ տուրի դեռևս միայն մեկ հանդիպում է չեղարկվել` «Վերդեր»-«Բայեր» խաղը: