ՀՀ բռնցքամարտի հավաքականն, ինչպես հայտնի է, գտնվում է Լոնդոնուն, որտեղ մարզվում է համապատասխան ծրագրով և նախապատրաստվում է վաղը սկսվելիք վարկանիշային մրցումներին:
Այսօր` մարտի 13-ին, տեղի կունենա վիճակահանությունը և հայտնի կդառնան մեր բռնցքամարտիկների մրցակիցները:
ՀԱՕԿ-ի հաղորդմամբ, հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանը, պատասխանելով կորոնավիրուսի վերաբերյալ հարցին, ասել է, որ բոլոր թիմերի մոտ որոշակի լարվածություն, անհանգստություն է նկատվում, բայց կա հսկողություն, համապատասխան ոլորտների սպասարկում: