Խառը մենամարտերի թեթև քաշային կարգում աշխարհի չեմպիոն ռուսաստանցի Խաբիբ Նուրմագոմեդովի մենեջեր Ալի Աբդել-Ազիզը հայտնել է, որ Խաբիբի և ամերիկացի Տոնի Ֆերգյուսոնի մարտը չի հետաձգվի կորոնավիրուսի պատճառով.
«Խաբիբի և Ֆերգյուսոնի մենամարտը տեղի է ունենալու ապրիլի 18-ին: Մենամարտը, հնարավոր է, անցկացվի առանց հանդիսականների: Մարդիկ տանը նույնպես զվարճանալու կարիք ունեն»,- թվիթերում գրել է Ալի Աբդել-Ազիզը:
Հիշեցնենք, որ Խաբիբ Նուրմագոմեդով-Տոնի Ֆերգյուսոն մարտի հաղթողը հնարավորություն կստանա մենամարտել իռլանդացի Քոնոր Մաքգրեգորի հետ: