Թուրինի «Յուվենտուսը» ցանկանում է գնել «Միլանի» դարպասապահ Ջանլուիջի Դոնարումային, տեղեկացնում է Football Italia-ն:
Նշվում է, որ 21-ամյա դարպասապահի համար թուրինյան ակումբը պատրաստ է 40 միլիոն եվրո վճարել:
Հիշեցնենք, որ իտալացուն իրենց կազմում են ցանկանում տեսնել նաև ՝ «Ռեալը», «Չելսին» ու ՊՍԺ-ն: Նրանք պատրաստ են Դոնարումային տարեկան 8 մլն եվրո աշխատավարձ վճարել:
Հավելենք, որ Ա Սերիայի այս մրցաշրջանում Դոնարուման մասնակցել է 24 հանդիպման ու բաց է թողել 30 գնդակ: