«Էվերթոնն» իր պաշտոնական կայքում հայտարարել է, որ թիմը կորոնավիրուսի տարածման պատճառող կարանտինի մեջ է գտնվում:
«Անվտանգության նկատառումներից ելնելով` թիմն ու ամբողջ մարզչական շտաբը որոշակի ժամանակ կգտնվեն կարանտինում: Այս քայլն արվել է այն բանից հետո, երբ հիմնական կազմի խաղացողներից մեկը տեղեկացրեց կորոնավիրուսի ախտանշանների մասին: Ակումբը մշտական կապի մեջ է նրա հետ, ինչպես նաև հետևում է բոլոր ֆուտբոլիստների և աշխատակիցների վիճակին»,- ասվում է ակումբի տարածած հայտարարության մեջ:
Այսպիսով, «Էվերթոնի»` «Լիվերպուլի» հետ խաղը չի կայանա: Դերբին նախատեսված էր անգլիական Պրեմիեր-լիգայի 30-րդ տուրի շրջանակում ու պետք է կայանար մարտի 16-ին Լիվերպուլի «Գուդիսոն Պարկ» մարզադաշտում: