Հայաստանում կորոնավիրուսի հետագա տարածումը կանխարգելելու նպատակով «Շիրակ» ՖԱ-ն, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության կոչը, ակումբի սաների անվտանգության նկատառումներից ելնելով, որոշում է կայացրել ժամանակավորապես դադարեցնել բոլոր մարզումները:
Այս մասին հայտնում է «Շիրակի» մամուլի քարտուղարությունը:
Մարզումների վերսկսման ժամկետների վերաբերյալ կհայտարարվի ավելի ուշ: