Գերմանիայի ֆուտբոլային լիգան, որը կառավարում է 1-ին և 2-րդ Բունդեսլիգան, երկուշաբթի՝ մարտի 16-ին որոշում է կայացնելու ընթացիկ մրցաշրջանի հետագա ընթացքի վերաբերյալ։
Express.de-ի տեղեկություններով՝ կա հավանականություն, որ մրցաշարը վաղաժամ կավարտվի կորոնավիրուսի համավարակի պատճառով։
Հնարավոր սցենարներից մեկն այն է, որ մրցաշրջանն ավարտվի 26-րդ տուրի արդյունքներով, որը կայանալու է մարտի 13-ից 16-ը։
Այդ պարագայում հայտնի չի դառնա, թե որ թիմն է երկրի չեմպիոնը։ Չեն լինի նաև երկրորդ Բունդեսլիգա տեղափոխվող թիմեր։
Միևնույն ժամանակ կա հավանականություն, որ այս որոշման պարագայում երկրորդ Բունդեսլիգայից միանգամից չորս թիմեր կտեղափոխվեն Բունդեսլիգա։ Այդ պարագայում 2020/21 մրցաշրջանում թիմերի քանակը կհասնի 22-ի։
ՉԼ և ԵԼ գոտում գտնվող թիմերը կորակավորվեն եվրագավաթների հաջորդ մրցաշրջանի համար։