Գերմանական ֆուտբոլային լիգայի ղեկավարությունը որոշում է կայացրել առաջնության հետագա անցկացման վերաբերյալ։
Լիգան հետաձգել է Բունդեսլիգայի և երկրորդ դիվիզիոնի 26-րդ տուրի հանդիպումները կորոնավիրուսի կանխարգելման նպատակով։
DFL-ն տեղեկացրել է, որ մարտի 16-ին տեղի է նիստ, որի ժամանակ հավանաբար կորոշվի դադարեցնել մրցաշարերը մինչև ապրիլի 2-ը։
Սկզբնապես որոշված էր 26-րդ տուրի բոլոր խաղերն անցկացնել առանց հանդիսականների։
Հիշեցնենք, որ «Հանովերի» երկու ֆուտբոլիստներ վարակված են կորոնավիրուսով։