Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան, ում մոտ կորոնավիրուս էր ախտորոշվել, Twitter-ի իր էջում գրառում է կատարել։
«Շնորհակալ եմ ձեր խոսքերի ու աջակցության համար։ Արդեն ավելի լավ եմ զգում։ Մենք բոլորս առերեսվում ենք մեծ ու անսպասելի մարտահրավերի։ Բոլորիս առողջությունը առաջնային հարց է հենց հիմա։
Պաշտպանե՛ք միմյանց հետևելով խորհուրդներին, ու մենք բոլորով դուրս կգանք այս ամենից։ Պրեմիեր լիգան ճիշտ որոշում է կայացրել»,-գրել է Արտետան։
Կորոնավիրուսով վարակվել է նաև «Յուվենթուսի» պաշտպան Դանիելե Ռուգանին ու «Չելսիի» կիսապաշտպան Կալում Հադսոն-Օդոին։ Վերջինս արդեն բուժվել է։