Ֆրանսիական L’Equipe կայքը հայտնում է, որ Եվրո-2020-ի խաղերը կհետաձգվեն կորոնավիրուսի պատճառով:
Ըստ աղբյուրի, ՈՒԵՖԱ-ն այդ մասին կհայտարարի մարտի 17-ին՝ 55 անդամ երկրների ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում: Բացի այդ, բոլոր ազգային առաջնությունները ևս կդադարեցվեն:
Հիշեցնենք, որ Եվրո-2020-ի մեկնարկը նախատեսված է հունիսի 12-ին: