Մադրիդի «Ատլետիկոյի» կիսապաշտպան Ժոաու Ֆելիշը ապշած է մնացել «Էնֆիլդի» մթնոլորտից.
«Երեկ ուղղակի անհավանական էր: Իհարկե, ես չպետք է սա ասեի, բայց երբ նրանք գոլ խփեցին, չտեսնված էր…
Ես այս ամենը տեսել էի միայն հեռուստացույցով, բայց այս ամենը տեսնել իրականում, հրաշք էր: Քչերն են այստեղ հաղթում, և մենք հպարտ ենք այդ առիթով»,-ասել է պորտուգալացին:
Հիշեցնենք, որ ՉԼ-ի 1/8 եզրափակչի պատասխանում խաղում Սիմեոնեյի թիմը 3-2 հաշվով հաղթեց Կլոպի տղաներին ու դուրս եկավ քառորդ եզրափակիչ: