Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն բաց է թողել Թուրինի «Յուվենտուսի» վերջին մարզումը, այս մասին հայտնում է իտալական գրանդի մամուլի ծառայությունը:
35-ամյա ֆուտբոլիստը որոշել է չվերադառնալ Իտալիա՝ կորոնավիրուսի համաճարակի պատճառով: «Ոսկե գնդակի» հնգակի հաղթողը որոշել է մնալ Պորտուգալիայում` Մադեյրա կղզում: Կրիշտիանուն սպասում է թիմում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի հանգուցալուծմանը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ թիմի պաշտպան պաշտպան Դանիելե Ռուգանին վարակվել է կորոնավիրուսով:
Հիշեցնենք, որ Ա Սերիայի ընթացիկ խաղարկությունը դադարեցվել է մինչև առնվազն ապրիլի 3-ը: Այս մրցաշրջանում Կրիշտիանուն անցկացրել է 22 հանդիպում Իտալիայի առաջնությունում և խփել 21 գոլ: