«Տոտենհեմը» կարող է ձեռք բերել «ՌԲ Լայպցիգի» կիսապաշտպան Մարսել Զաբիտցերին:
«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն անձամբ հետաքրքրված է ֆուտբոլիստի տրանսֆերով, հայտնում է Calciomercato-ն: Նշվում է, որ «Արսենալը» նույնպես հավակնում է «Զաբիտցերին»:
Հիշեցնենք, որ այս երեքշաբթի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ խաղի երկրորդ խաղում ՌԲ Լայպցիգը 3-0 հաշվով հաղթեց «Տոտենհեմին» և դուրս թողեց անգլիական թիմին մրցաշարից: Այդ խաղում Զաբիտցերը խփեց երկու գոլ: