ՈւԵՖԱ-ն «Ինտերին» և «Ռոմային» առաջարկել է հրաժարվել Եվրոպա լիգային մասնակցելուց, որպեսզի մրցաշարը կարողանա շարունակվել իր բնականոն հունով: Այս մասին հայտնում է իտալական Il Messaggero պարբերականը:
ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը հույս ունի անցկացնել ՈւԵՖԱ-ի հովանու ներքո բոլոր մրցաշարերը, այդ թվում` Եվրո-2020-ն, ըստ նախատեսվածի:
Սակայն իտալական ակումբները մերժել են այս առաջարկը:
Դրանից հետո ՈւԵՖԱ-ն «Ռոմային» հավաստիացրել է, որ թիմը չի հեռացվի Եվրոպա լիգայից, քանի որ չկայացած խաղի մեղավորությունը պատկանում է «Սևիլիային», քանի որ հռոմեացիները պատրաստ էին մեկնել Իսպանիա: