«Յուվենտուսը» բանակցություններ է սկսել վարել «Ինտերի» հարձակվող Մաուրո Իկարդի տեղափոխության վերաբերյալ, ով վարձավճարով խաղում է ՊՍԺ-ում: Թուրինյան ակումբի մարզական տնօրեն Ֆաբիո Պարատիչին քննարկում է այս հարցը ֆուտբոլիստի կնոջ`Վանդա Նարայի հետ, ով ֆուտբոլիստի գործակալն է, հայտնում է Gazzetta dello Sport-ը:
Նշվում է, որ Իկարդին չի ցանկանում հետագայում խաղալ ՊՍԺ-ի կազմում, նա նախընտրում է կարիերան շարունակել Իտալիայում: Միևնույն ժամանակ, «Ինտերը» նախատեսում է վաճառել հարձակվողին ամռանը: Տրանսֆերի գումարը կարող է կազմել 65 միլիոն եվրո:
Ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների, «Յուվենտուսից» բացի, «Չելսին» ևս հավակնում է Իկարդիին: Հաղորդվում էր, որ լոնդոնցիները մտադիր են ձեռք բերել խաղացողին առաջիկա ամռանը: