Թուրինի «Յուվենթուսի» ֆուտբոլիստը վարակվել է կորոնավիրուսով։
Ակումբի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Դանիելե Ռուգանիի՝ կորոնավիրուսի թեստը դրական պատասխան է տվել։
«Յուվենթուսը» հայտարարել է, որ սկսել է արդեն օրենքով պահանջվող մեկուսացման գործընթացները այն բոլոր անձանց հետ, ովքեր անձնական շփման մեջ են եղել այս օրերի ընթացքում Ռուգանիի հետ։