Իսպանիայի Գավաթի եզրափակչի՝ «Աթլետիկ»-«Ռեալ Սոսյեդադ» հանդիպումը հետաձգվել է կորոնավիրուսի տարածման պատճառով: Այս մասին հայտնում է իսպանական Արքայական ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը (RFEF);
Հիշեցնենք՝ եզրափակիչը պետք է կայանար ապրիլի 18-ին: Այս պահին դիտարկվում է խաղը 2020 թվականի մայիսի 30-ին տեղափոխելու տարբերակը: Հստակ ամսաթիվը կհաղորդվի ավելի ուշ:
Ավելի վաղ RFEF-ը առաջարկել էր չեղարկել Պրիմերայի և Սեգունդայի առաջիկա տուրերի բոլոր խաղերը:
Իսպանիան կորոնավիրուսի տարածման կենտրոններից է Եվրոպայում: Այս պահին երկրում վարակման 2026 դեպք է գրանցվել: Վիրուսը 47 մարդու կյանք է խլել, լավացել է 136 մարդ: