Եվրոպական ակումբային ֆուտբոլի նշանակությամբ 2-րդ մրցաշարում՝ Եվրոպա լիգայում այսօր մեկնարկում է 1/8 եզրափակիչը:
Կորոնավիրուսի պատճառով հետաձգվել են «Սևիլիա»-«Ռոմա» և «Ինտեր»-«Խետաֆե» հանդիպումները: Այսօր տեղի կունենա 6 հանդիպում, որից 4-ը կանցկացվի առանց հանդիսականների:
Երևանի ժամանակով 21:55-ին կմեկնարկեն «Բաշաքշեհիր»-«Կոպենհագեն», ԼԱՍԿ-«Մանչեսթեր Յունայթեդ» և «Այնտրախտ»-«Բազել» հանդիպումները: Վերջին 2 հանդիպումները կանցկացվեն առանց հադիսականների:
Դատարկ տրիբունաներով կանցկացվեն նաև կեսգիշերին մեկնարկելիք «Օլիմպիակոս»-«Վուլվերհեմփթոն» և «Վոլֆսբուրգ»-«Շախտյոր» հանդիպումները:
Նույն ժամին կմեկնարկի նաև «Գլազգո Ռեյնջերս»- «Բայեր Լևերկուզեն» հանդիպումը: Տանտերերն այս խաղում չեն մնաց առանց աջակցության: