VBet Հայաստանի Գավաթի խաղարկության կիսաեզրափակչի առաջին խաղում «Նոան» հյուրընկալվելիս մրցել է «Ուրարտուի» հետ ու նվազագույն հաշվով հաղթանակ տարել:
Հանդիպման միակ գնդակը խաղի 30-րդ րոպեին հեղինակել է «Նոայի» ռուս պաշտպան Ալան Տատաևը՝ անկյունայինի խաղարկումից հետո գլխի հարվածով գնդակն ուղարկելով տանտերերի դարպասը:
Բավականին թեժ պայքարում անցած խաղում թիմերին այլևս չի հաջողվել գրավել միմյանց դարպասներն ու խաղն այդպես էլ ավարտվել է՝ 0:1:
Նշենք՝ խաղավարտին՝ 88-րդ րոպեին, «Նոան» մնացել է 10 հոգով. մրցակցի նկատմամբ կոպիտ խաղի համար երկրորդ դեղին քարտով զգուշացվել ու դաշտից հեռացվել է հյուրերի պաշտպան Սանա Գոմեսը:
Թիմերի միջև պատասխան խաղը կկայանա մարտի 22-ին Երևանի «Նաիրի» մարզադաշտում ու կմեկնարկի ժամը 14:15-ին:
Հիշեցնենք՝ VBet Հայաստանի Գավաթի խաղարկության մյուս կիսաեզրափակչի առաջին խաղում «Արարատ-Արմենիան» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով հաղթել էր «Գանձասար-Կապանին»: