«Վուլվերհեմփթոնը» հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսի ծառայություններով: «Գայլերն» արդեն որոշակի քայլեր են ձեռնարկում խաղացողին ձեռք բերելու համար: Մասնավորապես, նրանք կապնվել են գործակալ Ժորժ Մենդեշի հետ՝ քննարկելու Ռոդրիգեսի հավանական տրանսֆերը հաջորդ ամռանը, հայտնում է El Desmarque-ն:
Ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների, «Վոլվերհեմփթոնից» բացի, «Էվերտոնը» ևս հավակնում է Խամեսին: Բացի այդ, հաղորդվում է նաև «Յուվենտուսի» հետաքրքրվածության մասին ֆուտբոլիստի նկատմամբ: