Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի «Սևիլիա»-«Ռոմա» և «Ինտեր»-«Խետաֆե» հանդիպումները չեղարկվել են, հայտնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
«Իսպանիայի և Իտալիայի միջև ուղևորությունների հետ կապված սահմանափակումների պատճառով «Սևիլիա»-«Ռոմա» և «Ինտեր»-«Խետաֆե» խաղերը չեն կայանա նախատեսված օրերին:
Խաղերը պետք է կայանային 2020 թվականի մարտի 12-ին: Այս երկու խաղերի անցկացման վերաբերյալ որոշում կկայացվի մոտ ժամանակներս», — ասվում է ՈւԵՖԱ-ի տարածած հաղորդագրության մեջ:
«Խետաֆեի» նախագահ Անխել Տորեսը ավելի վաղ հայտարարել էր, որ թիմը չի մեկնի Իտալիայի, եթե կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը չբարելավվի:
«Ռոման» էլ չի մեկնել Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի՝ «Սևիլիայի» հետ խաղին, քանի որ հռոմեացիների ինքնաթիռին թույլ չեն տվել վայրէջք կատարել Իսպանիա: