Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի շրջանակում «ՌԲ Լայպցիգը» ընդունել էր «Տոտենհեմին» (3:0): Լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն խոսել է հանդիպման ելքի մասին, հաղորդում է Daily Mail-ը:
«Խաղի մեկնարկից ժամեր առաջ ես տեղեկացա, որ Սանչեսը չի կարող մասնակցել խաղին: Ոչ ոք չէր կարող կանխատեսել, որ իրադարձությունները նման ընթացք կստանան:
Դժվար է մեղադրել տղաներին: Նրանք ներդրեցին իրենց ողջ ուժերը և կռվեցին խաղադաշտում:
Այս անհաջողությունը մեզ ավելի ուժեղ կդարձնի»,-ասել է պորտուգալացին:
Հավելենք, որ երկու հանդիպումների արդյունքում 1/4 եզրափակիչ դուրս եկավ «ՌԲ Լայպցիգը» (4:0):