La Gazzetta dello Sport-ը պնդում է, որ «Միլանը» պայմանագիր է կնքել գերմանացի մարզիչ Ռալֆ Ռանգնիկի հետ 2019 թվականի դեկտեմբերի 23-ին:
Դա տեղի է ունեցել Ա Սերիայում Ատալանտայից «Միլանի» (0-5) կրած պարտությունից անմիջապես հետո, սակայն «ռոսոներների» ղեկավարությունը հերքում էր Ռանգնիկի հետ պայմանագրի նախնական կնքման մասին բոլոր տեղեկությունները:
Վերջերս ակումբի նախկին տնօրեն Զվոնիմիր Բոբանը մեկնաբանել է իտալական ակումբից իր պաշտոնանկությունը, հաստատելով, որ նման բանակցություններ տեղի են ունեցել՝ առանց իրեն տեղյակ պահելու։