Բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյվեզերի երեք երեխաների մորը՝ Ջոզի Հարիսին մահացած են գտել ԱՄՆ-ի իր տան տարածքում։
40-ամյա կնոջ դին գտել են իր սեփական մեքենայում։ Մահվան պատճառը չի նշվում։ Ոստիկանությունը ենթադրում է, որ սա սպանություն չէ։
Մեյվեզերը Հարիսի հետ հարաբերություններ է ունեցել 15 տարի։ 2010 թվականին բռնցքամարտիկը երկու ամիս անցկացրել է բանտում այն բանից հետո, երբ իր երեխաների աչքերի առջև ծեծի էր ենթարկել Հարիսին։