«Ուրալ» ֆուտբոլային ակումբը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի առաջիկա երեք տնային խաղերը կանցկացնի առանց հանդիսականի։ Պատճառը կորոնավիրուսի տարածումն է։ Այս մասին հայտնում է Р-Спорт-ը՝ հղում կատարելով Սվերդլովսկ մարզի մամուլի ծառայությանը։
Այսպիսով, «ՈՒրալի» երկրպագուները չեն կարող ներկա լինել Ռուսաստանի Պրեմիեր լիգայի շրջանակում կայանալիք «Ռուբինի» (մարտի 21) «Տամբովի» (ապրիլի 5) և «Դինամոյի» (ապրիլի 26) դեմ խաղերին։
Այսօր Սվերդլովսկում որոշում է ընդունվել, որի համաձայն մարզում արգելվում է միջոցառում անցկացնել 5 հազար մասնակցի առկայության դեպքում։