Իտալական «Ատալանտայի» սլովենացի հարձակվող Յոսիպ Իլիչիչը խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Վալենսիայի» դեմ պատասխան հանդիպման ելքի մասին (4:3), տեղեկացնում է Sky Italia-ն:
«Մենք պատմություն ենք կերտում: Կարող եք վստահ լինել, որ այս հաջողությունները պատահական չեն:
Սա քրտնաջան մարզումների արդյունք է: Ինձ հրաշալի եմ զգում և վայելում եմ ամեն մի պահը:
Հույս ունեմ, որ սա դեռ վերջը չէ»,- ասել է Իլիչիչը:
Հիշեցնենք, որ այս հանդիպման ընթացքում սլովենացին դարձավ 4 գոլի հեղինակ:
Հիշեցնենք, որ «Ատալանտան» երկու հանդիպումների արդյունքում դուրս եկավ 1/4 եզրափակիչ (8:4):