Իտալական «Ատալանտայի» գլխավոր մարզիչ Ջանպիերո Գասպերինին խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Վալենսիայի» դեմ պատասխան հանդիպման ելքի մասին (4:3), տեղեկացնում է Sky Italia-ն:
«11 մետրանոցը մեզ շատ օգնեց: Առաջին խաղակեսում մենք որոշ խնդիրներ ունեցանք, բայց կարողացանք շրջել հանդիպման ընթացքը:
Ապացուցեցինք, որ նախորդ խաղի արդյունքը պատահական չէր (4:1): Թիմը հաճույք է ստանում իր ցուցադրած խաղից:
Հինգ հանդիպում անընդմեջ չենք պարտվում, ինչը հաճելի ցուցանիշ է»,- ասել է Գասպերինին:
Հիշեցնենք, որ «Ատալանտան» երկու հանդիպումների արդյունքում դուրս եկավ 1/4 եզրափակիչ (8:4):