Բասկետբոլի ազգային ասոցիացիայի կանոնավոր առաջնության հերթական տուրում գործող չեմպիոն «Տորոնտոն» արտագնա խաղում 101։92 հաշվով հաղթել է «Յուտային»։
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող են ճանաչվել Սերժ Իբական ու Պասկալ Սիակամը, որոնք իրենց հաշվին գրանցել են 27-ական միավոր:
Օրվա մյուս խաղերում «Դենվերը» 109:95 հաշվով հաղթել է «Միլուոկիին», իսկ «Ատլանտան» 143:138 հաշվով առավելության է հասել «Շառլոտի» նկատմամբ: