Մադրիդի «Աթլետիկոյի» իսպանացի կիսապաշտպան Սաուլ Նիգեսը խոսել է «Լիվերպուլի» հետ վաղը կայանալիք հանդիպման մասին ՉԼ-ի 1/8-րդ եզրափակիչի շրջանակում։
«Գիտենք, որ մեզ հիասքանչ հանդիպում է սպասվում, որտեղ պետք է մեծ համբերություն ունենալ։ Այն խաղերում, որտեղ մի թիմը դուրս է մնալու պայքարից, կարևոր են այն դետալները, որոնք ազդում են արդյունքի վրա։ »
Մենք հասկանում ենք, որ մեր առավելությունը չնչին է։ Այդ իսկ պատճառով պետք է դուրս գալ խաղի հաղթելու մտքով։
Շնորհակալ ենք երեք հազար երկրպագուներին, ովքեր գալու են Անգլիա՝ աջակցելու մեզ։ Մենք կփորձենք տպավորել նրանց խաղադաշտում մեր գործողություններով։ Մեզ համար շատ կարևոր է նրանց ներկայությունը։ Մենք միասնական ենք»,-Սաուլի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։