ՊՍԺ-ի դարպասապահ Կեյլոր Նավասը ուրախ է, որ խաղում է փարիզյան ակումբի կազմում:
«Ես եկա նոր ակումբ, նոր առաջնություն, որտեղ առաջին իսկ օրվանից ես կամաց-կամաց հարմարվեցի աշխատանքին և շատ բան սովորեցի: Ես զգում եմ, որ ինձ մոտ ամեն ինչ լավ է ստացվում: Միշտ հնարավորություն կա բարելավել իմ խաղը, բայց ինձ հանգիստ եմ զգում»,- մեջբերում է Նավասին Footmercato-ն:
Հիշեցնենք, որ փարիզյան ակումբը ՉԼ-ոի 1/8-րդ փուլի պատասխան խաղում սեփական հարկի տակ կընդունի Դորտմունդի «Բորուսիային»։ ՊՍԺ- Դորտմունդի «Բորուսիա» հանդիպումը տեղի կունենա մարտի 11-ին, Երևանի ժամանակով 00։00-ին։
Totogaming բուքմեյքերական ընկերությունը ՊՍԺ-ի հաղթանակը գնահատում է 1,77 գործակցով, «Բորուսիայի» հաղթանակը ՝ 4,15, իսկ ոչ ոքին՝ 4,3։